Գիտե՞ս, գիշերային Երևանը պահում են շները։

Գիշերը երեքից ուշ երբ հանկարծ հայտնվեմ փողոցում գիտեմ, որ մենակ չեմ։ Գիտեմ, որ շների մի մեծ ոհմակ կհետևի իմ ամեն քայլին Կքայլի ինձ հետ, գիշերային գեղեցիկ Երևանով։

Գիշերային Երևանը, հեքիաթային մի վայր է։ Մի քիչ վախենալու, բայց հեքիաթային։ Գիշերային Երևանը մութ չի, չնայած փողոցի լույերը անջատվում են ուղիղ ժամը մեկին։ Սրճարանի, մեքենայի, 24-ժամյա խանութի լույսը կբացեն ճանապարհը իմ առջև։ Գիշերային Երևանը քնած չի, չնայած բոլոր պատուհանների ճրագները հանգած են։ Ակումբը, բառը, փաբը կհրավիրեն ինձ ներս, կառաջարկեն նստել, կծանոթանան ինձ հետ։ Կպատմեն ինձ իրենք ամենաթանկ գաղտնիքները, կբացենք իրենք փակ սրտերը կլցնեն ու կլցվեն սիրով։ Գիշերային Երևանը ապրում է, Խմում է, Ծիծաղում է, Ծանոթանում է, Համբուրում է, Սիրում է, Ու մի քիչ էլ է խմում։

Գիշերային Երևանը անվերջ է, եթե դու էլ համաձայնվում ես իր հետ միասին անվերջ լինել։ Գիշերային Երևանում արև չի բացվում, Այստեղ միշտ հով գիշեր է, միշտ բավականին տաք է սառը գինու համար, Բայց երբեք շոգ չի, իրար գրկելու համար։

Բայց իրար գրկել չենք կարող, Իրարից կրկին հեռու ենք, Դու՝ քնած տաքուկ վերմակի տակ Ես՝ գարեջրի դատարկ շշով, աստիճաններին

Գիտե՞ս, ես քեզ կարոտել եմ Կարոտել եմ ձեռքերդ, որ ինձ գրկում են Կարոտել եմ ձայնդ, որ անվերջ խոսում է ինձ անհասանելիից Կարոտել եմ ժպիտդ, որ ստպում էր ժպտալ, նույնիսկ երբ աչքերս խավարած էին արցունքերից։

Գիտե՞ս, գիշերային Երևանը պահում են շները, Քայլում են ոհմակով Պաշտպանում միմյանց Հաչում անցնող մեքենաների վրա՝ իրենք հանգիստը խանգարելու համար Բարկանում են մարդկանց վրա, ով բարկանում է իրենց վրա Վազում են փողոցներով, կարմիր լույսի տակ, որը երևի չեն էլ տեսնում, Վազում են հեռու, վազում են արագ ու փախչում են Փախչում են Փախչում են միասին

Իսկ դու տանը քնած ես, տաքուկ վերմակի տակ։ Իսկ ես, վազում են հեռու վազում եմ արագ։